Աշտարակի բնակիչը խոհանոցում գյուրզա է հայտնաբերել


Աշտարակի բնակիչը խոհանոցում գյուրզա է հայտնաբերել
Օգոստոս 23 12:14 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 23-ին, ժամը 09:32-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նաիրյան փողոցի տներից մեկի խոհանոցում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ կայքը հայտնում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան խոհանոցից բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:



loading...