Ավանում կինը և դուստրը դրդել են 63-ամյա տղամարդուն ինքնասպանության փորձի


Ավանում կինը և դուստրը դրդել են 63-ամյա տղամարդուն ինքնասպանության փորձի
Օգոստոս 23 12:07 2017

Ավանում 63-ամյա տղամարդն ինքնասպանության փորձ է կատարել՝ խմելով դեղորայք:Այս մասին հայտնում է «Փաստինֆո»–ն:

Տղամարդու հայտարարության համաձայն՝ կինը շանտաժի է ենթարկել իրեն, իսկ դուստրը հայհոյանքներ է հնչեցրել, այդ է պատճառ հանդիսացել, որ նա ինքնասպանության փորձ է կատարել:

Թե որքանով է այս ամենը իրականության համապատասխանում, կպարզեն իրավապահները, ոստիկանությունում հետաքննություն է կատարվում: