«Առավոտ». Էդքան դուխով տղերք եք, պատժեք ՀՀՇ-ի տարիներին թալան արածներին. Ա. Սարգսյանը՝ փողոցներն անվանափոխելու առաջարկի մասին


«Առավոտ». Էդքան դուխով տղերք եք, պատժեք ՀՀՇ-ի տարիներին թալան արածներին. Ա. Սարգսյանը՝ փողոցներն անվանափոխելու առաջարկի մասին
Օգոստոս 23 11:47 2017

«Միկոյանի արածների մեջ այնքան բաներ կան Հայաստանի և հայերի համար, հիմա էդ ամբողջը մի կողմ դնել և ասել, թե 37 թվին սա՞ է եղել: Կասյանի մասին ես ոչինչ չեմ կարող ասել, որովհետև առանձնապես կարծիք էլ չունեմ իր մասին, բայց կոնկրետ դե եկեք Ալեքսանդր Մյասնիկյանի նշանակությունը ջն­ջենք, հնարավո՞ր է, դե եկեք Աղասի Խանջյանին ջնջենք, որը Չարենց է պահել «ես իմ անուշ Հայաստանի»-ն գիտեմ ինչ ձևով է պահպանել: Նրան կարելի է ապազգային մա՞րդ համարել»,- «Առավոտի» հետ զրույ­ցում խոսելով «Ելքի» առաջարկի մա­սին՝ վերանվանելու ռուս բոլշևիկների, կոմունիստների անուններով փո­ղոցները՝ ասաց ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

«Եկեք մի հատ էն ՀՀՇ-ի տարիների մարդկանց, ոչ մի կերպ չհաջողվեց պատասխանատվության կանչել, զբաղվենք նրանցով, այսօրվա պատմությունները ձեզ չի՞ հետաքրքրում՝ թալան արեցին ամբողջ հանրապետությունով մեկ, օլիգարխիա ստեղծեցին, սրանց պատասխանատվության կանչեք, եթե էդքան դուխով տղերք եք… ինչ ասես եղել է այս տարիներին։ Եթե խնդիր է դրված, եթե ուզում ենք, երկիրը մաքրենք, եկեք մաքրենք գող ու ավազակներից, որոնք մեզ իսկապես բերեցին հասցրին այս իրավիճակին։ Այսօրվա դրությամբ բնակչության թիվը չգիտես ինչքան է հասել, դեմոգրաֆիկ խնդիրներով զբաղվեք»»,-ասաց Սարգսյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...