«Հրապարակ». Ալիկ Արզումանյանն այս գիշեր մեկնում է Դանիա, Մարտիրոսյանը դեռ գործեր ունի


«Հրապարակ». Ալիկ Արզումանյանն այս գիշեր մեկնում է Դանիա, Մարտիրոսյանը դեռ գործեր ունի
Օգոստոս 23 11:32 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Հուլիսի կե­սին 2 նախկին պատգամա­վոր դեսպան նշանակվեց: Լեւոն Մարտիրոսյանը՝ շոումեն Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը, դես­պան նշանակվեց Կանադայում, նախկին արտգործնախարար, ՀՀՇ անդամ Ալիկ Արզումանյանը՝ Դանիայում: Մենք տեղեկացանք, որ Արզումանյանն այս գիշեր մեկնում է Դանիա՝ ստանձնելու դեսպանի պարտականությունները:

Իսկ Լեւոն Մարտիրոսյանը մեզ ասաց, որ Կա­նադա է մեկնելու սեպտեմբերի 1-ին: Կանադա­յի իշխանություններին իր հավատարմագրերը կհանձնի սեպտեմբերի կեսերին, որից հետո կստանձնի դեսպանի պարտականությունները: Մինչ այդ նա դեռ Երեւանում է, պետք է ընդունի Հայաս­տան ժամանող կանադական պատվիրակությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում