Երևանի կենտրոնում Mercedes G500-ը շրջվել է. 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոց


Երևանի կենտրոնում Mercedes G500-ը շրջվել է. 2 երեխա տեղափոխվել է հիվանդանոց
Օգոստոս 23 14:49 2017

Երևանի Սախարովի հրապարակում այսօր՝ ժամը 08։40-ի սահմաններում բախվել են Mercedes G500 մակնիշի 35 FG 602 համարանիշի և Renault Logan մակնիշի 516 ՕZ 61 համարանիշի ավտոմեքենաները։

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Բախման հետանքով Mercedes G500-ը կողաշրջվել է՝ ընթացքում էլ բախվելով «Հայէկոնոմբանկ»-ի առջև կայանված Mercedes E200 մակնիշի 20 ՍԼ 421 համարանիշի և Mercedes ML 320 մակնիշի 19 ՕՕ 594 համարանիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետանքով Mercedes G500-ի 2 անչափահաս ուղևորներ տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։