«Հայկական ժամանակ». Հայկական արտադրության «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է կատարվել


«Հայկական ժամանակ». Հայկական արտադրության «խելացի դրամապանակների» 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք է կատարվել
Օգոստոս 23 10:21 2017

«Աշխարհում առաջին խելացի դրամապանակները մասսայական վաճառքի կհանվեն 2018թ. հունվարից և հասանելի կլինեն 131 երկրում։ Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Volterman» գաղափարի հեղինակ Ազատ Թովմասյանը:

«1-ին խմբաքանակը գնալու է նախավաճառքի ժամանակ գնված ապրանքի սպառմանը։ Դա դեկտեմբերին է լինելու։ 2018թ. հունվարից կունենանք մասսայական վաճառք շուկաներում և առցանց վաճառակետերում»,-ասաց Թովմասյանը՝ հավելելով, որ արդեն 1 մլն 80 հազար դոլարի նախավաճառք են կատարել։

«Volterman» -ը ստարտ ափ է, որը աշխարհում առաջին խելացի դրամապանակն է արտադրելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: