Ունենք նոր աշխարհի չեմպիոն. երկու օրում երկու չեմպիոն (տեսանյութ)


Ունենք նոր աշխարհի չեմպիոն. երկու օրում երկու չեմպիոն (տեսանյութ)
Օգոստոս 22 22:54 2017

Մաքսիմ Մանուկյանը եզրափակչում հաշվով հաղթեց բելառուս Ռադիկ Կուլիևին՝ դառնալով աշխարհի չեմպիոն: Մաքսիմը կարիերայում առաջին անգամ դարձավ աշխարհի չեմպիոն:

Հիշեցնենք, որ կիսաեզրափակչում հայ ըմբիշը 1 րոպե 55 վայրկյանում հաղթել է Եվրոպայի գործող չեմպիոն, վրացի Զուրաբի Դատունաշվիլիին` 7:0:Մանուկյանը պայքարը սկսել էր որակավորման փուլից, որտեղ 10:1 հաշվով առավելության էր հասել իրանցի Յոզեֆ Ղադերիանի նկատմամբ, այնուհետև 3:0 հաշվով հաղթանակ գերմանացի Այզեկի նկատմամբ: