Կենդանակերպի ամենադավաճան նշանները


Կենդանակերպի ամենադավաճան նշանները
Օգոստոս 22 21:55 2017

Խեցգետիններ


Առաջին ոչ պատվավոր հորիզոնականը գրավել են համեստ, նուրբ և ռոմանտիկ խեցգետինները: Ընթերցողուհիների 37%-ը նկատել է, որ իրենց խեցգետին սիրեցյալներն իրենց դավաճանել են: Աստղաբանական «միջինից բարձր» կանխատեսումը ավելի քան ճշգրիտ էր:


Խոյ


Ցավոք դավաճանների ցուցակը սրանով չի սահմանափակվում: Կանանց 36%-ը խոստովանել է, որ իրենց խոյ-սիրեցյալը դավաճանել է իրենց: Դե բոլորս էլ գիտենք, որ խոյերը գտնվում են կատարելության մշտական որոնումների մեջ, դա, սակայն, չի արդարացնում նրանց: Աստղաբանները խոյերին դրել են «դավաճանության հավանականությունը բարձր է» ախտորոշումը, որը կրկին համապատասխանում է իրականությանը:


Աղեղնավոր


Կանանց 36%-ը բախվել է նաև աղեղնավորների դավաճանության հետ, ում համար դա ձանձրույթի դեմ պայքարելու միակ փորձված մեթոդն է: Հավանաբար աղեղնավորների ընկերուհիները ձախողել են երբեք չլացող, չբողոքող, ոչինչ չհարցնող կատարյալ ընկերուհու դերը, ում այդքան փնտրում են կարիճները:


Ջրհոս


Հաջորդ դավաճանները ջրհոսներն են: Նրանք նույնպես հավաքել են ձայների 36%-ը: Ջրհոսը հեշտ է դավաճանում, քանի որ ֆիզիկական մտերմությունը նրա համար հոգևորից քիչ բան է նշանակում: Հարցն այն է, թե արդյոք նրա ընկերուհին պատրաստ է ընդունել այդ փիլիսոփայությունը, թե ոչ: Կան նաև լավ նորություններ: Ամսագիրն առանձնացրել է նաև հորոսկոպի այն նշանները, որոնք բնավ հակված չեն դավաճանության:
Բեռնարդ Շոուն ասում էր, որ տղամարդու համար հավատարմությունը նույնն է, ինչ վանդակը վագրի համար:
Դիմավորեք նրանց, ովքեր չեն վախենում ընտելացվելուց: Ընթերցողուհիների 45%-ը հավաստիացնում է, որ իրենց երբեք չեն դավաճանել կարիճները:
Այստեղ նույնպես աստղաբանական կանխատեսումները համապատասխանում են իրականությանը: Հարցվածների 46%-ը երբեք չի բախվել առյուծների դավաճանությանը: Պետք է նկատենք, որ այստեղ մեծ դեր ունի նաև կնոջ արժանիքը, քանի որ նա կարողացել է գրավել պահանջկոտ առյուծին:

Իսկ ահա ամենահավատարիմը, պարզվում է, այծեղջյուրներն են: Հարցվածների գրեթե կեսը` 49%-ը նշել է, որ աստղաբանական կանխատեսումն այստեղ էլ է ճիշտ. այծեղջյուրները հավատարիմ կողակիցներ են:
Եվ վերջում ամենաքողարկված դավաճանների տիտղոսը կիսում են ձկներն ու կշեռքները` հավաքելով ձայների 28%-ը:
Այդպես էլ հնարավոր չեղավ պարզել, թե արդյոք նրանք իսկապես հավատարիմ են, թե կարողանում են իդեալական կերպով թաքցնել իրենց հանցագործությունը:
Հարցումների ընթացքում տրվել է մոտ 13 500 պատասխան` ընդհանուր առմամբ ամեն նշանի համար 1122 պատասխան:



loading...