Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին


Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին
Օգոստոս 22 21:31 2017

Ուշադրություն Օգոստոսի 23-ից 27-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 23-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն:

Հանրապետության տարածքում` Օգոստոսի 23-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 24-ին կնվազի 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում` Սպասվում է առանց տեղումների եղանակ: