Ըստ հորոսկոպի՝ քաղցրավենիքի ո՞ր տեսակն եք դուք


Ըստ հորոսկոպի՝ քաղցրավենիքի ո՞ր տեսակն եք դուք
Օգոստոս 22 11:43 2017

Խոյ - Տաք շոկոլադ

Խոյը կրքոտ է և հուզական: Նրա հետ հարաբերություններում անհրաժեշտ է որոշակի ջերմաստիճանի ապահովում, որպեսզի նա չսառչի: Սա հասարակ տաք շոկոլադ չէ, այլ համեմված է մեխակով, կոճապղպեղով, սև պղպեղով: Նա բավականին պայթունավտանգ է և միայն սուր համային հավելումներով լեցուն խոհանոցի սիրահարների համար է:

Ցուլ - թռչնի կաթ

Այս կոնֆետն ունի կանխատեսելի միջուկ: Հանգիստ, խաղաղասեր, հազվադեպ է ափերից դուրս գալիս: Թռչնի կաթը օջախի, հարմարավետության խորհրդանիշն է: Պատահական չէ, որ այս նշանը համարվում է կնոջ և մոր լավագույն թեկնածուներից մեկը: Սակայն նրան պահելու համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ: Նրան անհրաժեշտ է հուսալի «տուփ-ամուսին», ով հոգ կտանի և կպաշտպանի նրան:

Երկվորյակ - Ռաֆֆաելո

Ստեղծում է թեթևության զգացողություն, սակայն դա խաբուսիկ է: Ամեն երկվորյակ դրսից փխրուն լինելով՝ ունի պինդ ընկույզ իր ներսում: Նրան ձեռքերում պահելն այնքան էլ հեշտ չէ: Շատերը կարող են հաստատել, որ նա կարող է հեշտությամբ փախչել, հրապուրվել այլ օբյեկտով, սակայն միևնույն ժամանակ նրանք այդ ամնը փոխհատւցում են իրենց ինտեեկտով և խելացիությամբ: Այդպիսի համային համադրում Դուք այլևս ոչ մի տեղ չեք հանդիպի:

Խեցգետին - մարմելադ

Այս աղանդերը հազարավոր երկրպագուներ ունի ամբողջ աշխարհում: Ինչպես մարմելադն ունի պատրաստման իր առանձնահատկությունները, այնպես էլ կին-խեցգետինը հատուկ մոտեցում է պահանջում: Նա փխրուն է և զգացմունքային: Պահանջում է ռոմատիկա հարաբերություններում, սակայն երբեմն ժամանակի ընթացքում կարող է դառնալ կպչուն և պնդանալ: Նա պարզապես բաց չի թողնում իր կողակցին, և շատերին դա դուր է գալիս:

Առյուծ - կարամել

Այն կոնֆետների մեծամասնության հիմնական բաղադրիչներից մեկն է, սակայն այն պատրաստելու համար երկար ժամանակ է պահանջվում: Կին-կարամելն ամենախաբուսիկն է առաջին հայացքից՝ հատկապես քաղրակեր տղամարդկանց համար: Նա հաճախ է ձևացնում իր թանկարժեք և անհասանելի լինելը: Սակայն լինելով ուշադրության կենտրոնում կարող է զարդարել ցանկացած խնջույք:

Կույս - շոկոլադով ընկույզ

Կին-կույսը պատկանում է կոշտ քաղցրավենիքի դասին: Նրա կյանքը ծիստ կարգավորված է և պլանավորված: Սակայն գրեթե ոչ ոք չի կարողանում բացահայտել նրան առաջին իսկ հայացքից: Սկզբում պետք է թողնել, որ նա հալչի ու փափկի և հետո միայն համտեսել նրա կրքոտ համը: Կշեռք - լոռամրգի գլազուրի մեջ Սա ոչ միայն համեղ, այլև օգտակար է: Այս կնոջից չափից շատ չի լինում: Շաքարավազի և վանիլի փոշին երկար դիմանալ չի կարող, այդ պատճառով պետք չէ ձգձգել համտեսելու հետ: Կին-կշեռքը չի հանդուրժում կոպտություն և անուշադիր վերաբերմունք, հակառակ դեպքում նա կարող է սկսել դառնանալ:

Կարիճ - սառնաշաքար

նա կարողանում է սառեցնել իր զանկությունները, սակայն գիտի նաև ինչպես հալչել: Սկզբում պետք է շատ ջանք թափել նրան հալեցնելու համար, քանի որ այն կծել պարզապես հնարավոր չէ: Համը միանման է, սակայն վայելքը՝ շատ երկար: Նրա համը չի փոփոխվում ժամանակի ընացքում: Նրան պետք է ճանաչել ու բացահայտել:

Աղեղնավոր - օդային շոկոլադ

Ողջ գաղտնիքը պղպջակների մեջ է, այն կարելի է համեմատել շամպայնի հետ, որը ստեղծում է տոնի զգացողություն նույնիսկ ամենասովորական օրը: Նա ունի պայթունավտանգ բնավորություն, ամեն դեպքում հարաբերություններում միշտ առկա է վառ ու սուր զգացողություն:

Այծեղջյուր - բալը շոկոլադի մեջ

Այս նշանի ներակայացուցիչներն ունեն եզակի կարողություն պահպանելու իրենց գեղեցկությունը և էներգիան երկար տարիներ: Նման կոնֆետ ունենալն իսկական հաջողություն է տղամարդկանց համար: Սակայն երբեմն չափից բարձր պահանջների պատճառով նա կարող է մնալ միայնակ, կորցնել իր հյութեղությունը և վերածվել ձմեռային սառեցված բալի: Իսկ նրան ջերմացնելու համար շատ ժամանկ կպահանջվի:

Ջրհոս - բեզե

Ֆրանսիական աղանդեր՝ պատրաստված հարած սպիտակուցներից: Նրա հետ շփումը բացառապես հաճույք է: Նրանք լինում են շատ տարբեր՝ փափուկ, հալչող, երբեմն պինդ ու ձգվող: Նրա համը կարող է լինել շատ անկանխատեսելի: Այն, ինչ նրա համար հասկանալի էր երեկ, այսօր կարող է ունենալ հակառակ արդյունքը: Բեզեն իսկական բացահայտում է յուրահատկության և օրիգինալության սիրահարների համար:

Ձկներ - լիկյորով կոնֆետ

Նուրբ է , կարող է արբեցնել և առաջացնել անկախության զգացողություն: Հարիր է բարձր կարգավիճակ և դիրք ունեցողներին: Նրա մեջ կա հենց այն գաղտնիքը, որը հաճախ անվանում են «չամիչ»: