Հոլիվուդում ընթանում են Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստական աշխատանքները


Հոլիվուդում ընթանում են Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստական աշխատանքները
Օգոստոս 22 19:07 2017

AFP գործակալությունը տեսանյութ է հրապարակել Հոլիվուդի «Փառքի ծառուղում» աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի աստղի բացման նախապատրաստության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Փառքի ծառուղու» պրոդյուսեր Անա Մարտինեսը նշել է, որ Ազնավուրը հարյուրավոր երգեր է կատարել ու բազմաթիվ մրցանակներ ստացել: «Նա իր այս տարիքում մինչ օրս ելույթներ է ունենում, ինչը հրաշալի է»,- ասել է Մարտինեսը:
«Մենք՝ հայերս, անսահման հպարտանում ենք նրանով և կիսում մեր ուրախությունն աշխարհի հետ»,- ասել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչ Պայծառ Թոմասյանը:
Շառլ Ազնավուրը ժամանել է Լոս Անջելես՝ օգոստոսի 24-ին մասնակցելու «Փառքի ծառուղում» իր աստղի բացման պաշտոնական արարողությանը: