Ֆուտբոլի լեգենդները Հենրիխ Մխիթարյանի մասին


Ֆուտբոլի լեգենդները Հենրիխ Մխիթարյանի մասին
Օգոստոս 22 17:30 2017

«Հիանում եմ Մխիթարյանի խաղով: Նա բարձրահասակ չէ, այնքան էլ ուժեղ չէ, բայց կատարելով հիանալի անցում նվիրեց գոլը Պոլ Պոգբային: Հենրիխին փայլուն կերպով հաջողվում է պահել հանդիպման տեմպը: Նա տեսնում դաշտը և օգտագործում մրցակցի ազատ տարածությունները»,- Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» «Սոունոսիի» նկատմամաբ տարած հաղթանակից հետո ասել է ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Թիերի Անրին:

«Յունայթեդի» և մասնավորապես Մխիթարյանի խաղը մեկնաբանել է նաև անգլիական ֆուտբոլի լեդենդ Սթիվեն Ջերարդը. «Մոուրինյոյի թիմի խաղացողները պահում են խաղի դինամիկան: Հենրիխ Մխիթարյանն ազատ գոտիներ է ստեղծում Լուկակուի համար: Հաջող է գործում նաև Նեմանյա Մատիչը կարգավորելով խաղը և կոտրելով մրցակցի գրոհները»:



loading...