Գողություններ, խարդախություն, մարմնական վնասվածքներ. Ամփոփում է ոստիկանությունը


Գողություններ, խարդախություն, մարմնական վնասվածքներ. Ամփոփում է ոստիկանությունը
Օգոստոս 22 17:45 2017

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 21-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են:

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 3 դեպք:

Բացահայտվել է գողության 9, խարդախության եւ խուլիգանության 2, յուրացման, հարկերից խուսափելու եւ համակարգչային հանցագործության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության եւ գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: