Հայտնի է Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող դերասանը


Հայտնի է Forbes-ի վարկածով ամենաբարձր վարձատրվող դերասանը
Օգոստոս 22 18:45 2017

Ամերիկացի դերասան Մարկ Ուոլբերգն անվանվել է Forbes ամսագրի վարկածով 2017 թվականի ամենաբարձր վարձատրվող դերասան։ Մեկ տարում Ուոլբերգն աշխատել է 68 մլն դոլար, մեծ մասը՝ շնորհիվ «Ողջույն հայրիկ, Նոր տարի է-2» և «Տրանսֆորմերները. Վերջին ասպետը» ֆիլմերի։

Երկրորդ տեղում է Դուեյն Ջոնսոնը, ով 65 մլն դոլար է աշխատել «Մալիբուի փրկարարները» և «Ջումանջի» ֆիլմերի վերագործարկումից և «Ֆուտբոլիստները» սերիալից։

Երրորդ հորիզոնականում է Վին Դիզելը՝ 54.5 մլն դոլարով։ Նրան նման եկամուտ են բերել «Ֆորսաժ-8»-ի, «Երեք իքս» ֆիլմերի նկարահանումները, ինչպես նաև «Գալակտիկայի պահապանների» շարունակությունում Գրուտի կերպարի հնչյունավորումը։

Առաջին տասնյակում են ներառվել նաև Ադամ Սենդլերը (50,5 մլն դոլար), Ջեկի Չանը (49 մլն դոլար), Ռոբերտ Դաունի-կրտսերը (48 մլն), Թոմ Կրուզը (43 մլն) և բոլիվուդյան 3 դերասաններ՝ Շահրուկհ Կհանը (38 մլն), Սալման Կհանը (37 մլն) և Ակշայ Կումարը (35,5 մլն)։



loading...