Մակրոնի կնոջը տրվել է առաջին տիկնոջ կարգավիճակ


Մակրոնի կնոջը տրվել է առաջին տիկնոջ կարգավիճակ
Օգոստոս 22 22:30 2017

Ֆրանսիայի նախագահի կինը՝ Բրիժիտ Մակրոնը, ստացել է առաջին տիկնոջ պաշտոնական կարգավիճակ։ Այսուհետև նա պաշտոնապես կուղեկցի ամուսնուն միջազգային ուղևորությունների և գագաթնաժողովների ժամանակ, ինչպես նաև կզբաղվի կրթության, մշակույթի և առողջապահության հարցերով։ Բացի այդ, առաջին տիկինը կարող է ինքնուրույն կազմակերպել միջոցառումները, որոնք կնպաստեն Ֆրանսիայի միջազգային ազդեցության բարձրացմանը։ Այս մասին ասվում է «թափանցիկության խարտիայում», որը սահմանում է նախագահի կնոջ պաշտոնական դերն ու հանձնարարությունները։ Այն հրապարակվել է Ելիսեյան պալատի կողմից։ Փաստաթղթում ասվում է, որ առաջին տիկնոջ պաշտոնը չի նախատեսում վճար, ներկայացուցչական կամ բյուջետային ծախսեր։

Առաջին տիկինը կարող է օգտվել երկու խորհրդականների, քարտուղարի և թիկնապահի ծառայություններից։ Ելիսեյան պալատը խոստանում է հրապարկել այդ կարգավիճակի համար նախատեսված ծախսերի մասին ամբողջական տեղեկատվություն։

Քննարկումներն առաջին տիկնոջ ինստիտուտի շուրջ Ֆրանսիայում սկսվել էին այն բանից հետո, երբ նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել էր հաստատել այդ պաշտոնը խորհրդարանի միջոցով և դրա համար հատկացնել բյուջետային միջոցներ։