ԱԱ. Մաքսիմ Մանուկյանը 1/4 եզրափակիչում է, Կարեն Ասլանյանը հաղթեց մեկնարկում, Վազգեն Խաչատրյանը պարտվեց՝ 0:8


ԱԱ. Մաքսիմ Մանուկյանը 1/4 եզրափակիչում է, Կարեն Ասլանյանը հաղթեց մեկնարկում, Վազգեն Խաչատրյանը պարտվեց՝ 0:8
Օգոստոս 22 19:36 2017

Փարիզում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության երկրորդ օրը պայքարի մեջ են մտել 59, 66 եւ 80 կգ քաշային կարգերի ըմբիշները:

59 կգ քաշային Վազգեն Խաչատրյանը որակավորման փուլում 8:3 հաշվով հաղթեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Իլդար Հաֆիզովի հետ, սակայն 1/8 եզրափակիչում 0:8 հաշվով պարտվեց ճապոնացի Կենիչիրո Ֆումիտային:

66 կգ քաշային Կարեն Ասլանյանը 1/16 եզրափակիչում գոտեմարտեց Եգիպտոսի ներկայացուցիչ Մոհամեդ Աբուհալիմայի հետ եւ առավելության հասավ 8:0 հաշվով:

80 կգ Մաքսիմ Մանուկյանը որակավորման փուլում մրցագորգ դուրս եկավ իրանցի Յուսեֆ Ահմադ Ղադերիանի դեմ եւ հաղթեց 10:1 հաշվով:

1/8 եզարփակիչում Մանուկյանը 8:4 հաշվով պարտության մատնեց շվեդ Ալեքս Կեսիդիսին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ: