Charlie Hebdo-ն ծաղրանկար է հրապարակել Բարսելոնայի ահաբեկչության վերաբերյալ


Charlie Hebdo-ն ծաղրանկար է հրապարակել Բարսելոնայի ահաբեկչության վերաբերյալ
Օգոստոս 22 14:00 2017

Ֆրանսիական երգիծական Charlie Hebdo շաբաթաթերթը ծաղրանկար է հրապարակել Բարսելոնայի ահաբեկչության վերաբերյալ։

Պարբերականի կայքում հրապարակված նկարում պատկերված է սպիտակ ֆուրգոնը՝ ջարդված թափքով։ Դրա կողքին կանգնած է տորեադորը, ով բռնել է գլուխը և ձեռքում պահել կարմիր սրբիչ։ «Բարսելոնա. անվտանգությունը կրկին հարցականի տակ է»,-այդպիսի գրությամբ է ուղեկցվում ծաղրանկարը։

Charlie Hebdo-ն պարբերաբար հրապարակում է սադրիչ ծաղրանկարներ՝ պատկերելով ամենատարբեր իրադարձությունները։