Մեր գործընկերները ոչ ադեկվատ պահվածք են դրսևորում. «Ելք»-ի ավագանին՝ «Երկիր ծիրանիի» մասին


Մեր գործընկերները ոչ ադեկվատ պահվածք են դրսևորում. «Ելք»-ի ավագանին՝ «Երկիր ծիրանիի» մասին
Օգոստոս 22 19:24 2017

Երևանի ավագանու «Ելք» խմբակցությունը երկու ամսվա իր գործունեության ընթացքում հասցրել է լուրջ խնդիրների մասին բարձրաձայնելուց հետո դրանցից մի քանիսին լուծում տալ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ելք» խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանը:

Արայիկ Հարությունյանը նշեց, որ Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության հետ համագործակցությունը գնալով փոքրանում է՝ նշելով, որ խմբակցության անդմաները ոչ ադեկվատ հայտարարություններ են անում իրենց հասցեին. «Ընտրությունների ավարտից հետո մեր խմբակցության անդամները համագործակցության հնարավորությունն արդյունավետ է համարել, սակայն, մեր գործընկերները ոչ ադեկվատ պահվածք են դրսեւորում և բարդացնում են համագործակցության հնարավորությունները: Տիկին Փոստանջյանի հայտարարությունները լսելուց հետո դժվար է համագործակցության առաջարկներ անել»: