Կոյուղաջրերը լցվել են նկուղ. ՄԻՊ-ի առաջարկով «Վեոլիա Ջուր»-ը հիմնանորոգում կիրականացնի


Կոյուղաջրերը լցվել են նկուղ. ՄԻՊ-ի առաջարկով «Վեոլիա Ջուր»-ը հիմնանորոգում կիրականացնի
Օգոստոս 22 15:04 2017

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է դիմում՝ «Վեոլիա Ջուր» ընկերության գործունեության վերաբերյալ. Համաձայն դիմումի՝ բազմաբնակարան շենքի կոյուղաջրերը լցվել են նկուղ:

ՄԻՊ-ից հայտնում են, որ այս հարցով բազմիցս դիմում է ներկայացվել «Վեոլիա Ջուր» ընկերություն, բայց խնդրի լուծման ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվել:

Պաշտպանի աշխատակազմում սկսվել է հարցի քննարկման ընթացակարգ, եւ համապատասխան գրություն է ուղարկվել «Վեոլիա Ջուր»: Քննարկման ընթացքում ընկերությունը նշված շենքի բակային կոյուղագիծն ընդգրկել է առաջիկայում նախատեսված պարտադիր հիմնանորոգման ծրագրում:

Հարցի քննարկման արդյունքում բազմաբնակարան շենքի նկուղում իրականացվել են կեղտաջրերի մաքրման աշխատանքներ: