1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Սիրուշոն՝ Պերճ Զեյթունցյանի մասին. լուսանկար

Օգոստոսի 21-ին կյանքից հեռացել է ականավոր գրող, հրապարակախոս, թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը։ Նրա մահվան կապակցությամբ Սիրուշոն գրառում է կատարել Instagram-ում. «Կյանքից հեռացավ իմ ընտանիքին շատ հարազատ մի մարդ, դրամատուրգ, հրապարակախոս Պերճ Զեյթունցյանը: Շնորհակալություն ստեղծագործական մեծ ժառանգության համար: Փառք ու պատիվ մեր մեծերին»։

Նշենք, որ Պերճ Զեյթունցյանի առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին։ Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն:

Զեյթունցյանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ:

2007 թվականին Պերճ Զեյթունցյանին հանձնվել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» պատվո բարձր շքանշան։ Դրանից մի քանի տարի առաջ էլ արժանացել է «Հայ արվեստի ասպետ», ինչպես նաև «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչումներին։ 2013 թ. ՀՀ Վարչապետի որոշմամբ պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով։ 2016 թվականին ՀՀ Անկախության 25-ամյակի առթիվ, հայ գրականության և մշակույթի զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար պարգևատրվել է Պատվո շքանշանով:

Նրա գործերից են «Մեր թաղի ձայները», «Մեզնից հետո», «Փարիզի համար», «Ամենատխուր մարդը», «Վերջին արևագալը», «Ոտքի, դատարանն է գալիս», «Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը: Խոր Վիրապ»…

Նրա կատարած թարգմանություններից են Էրսքին Քոլդուելի «Տաք գետը», Գրեհեմ Գրենի «Խաղաղ ամերիկացին», Էռնեստ Հեմինգուեյի «Կիլիմանջարոյի ձյուները» և «Հրաժեշտ զենքին» ստեղծագործությունները:

loading...
Լրահոս
Հունվարի 23-ի աստղագուշակ Խնդիրներ, որոնց հետ առնչվում է ցանկացած դեռահաս աղջիկ Ինչպես ազատվել ոտքերի կոշտուկներից կամ «ոսկրերից» Արարքներ, որոնց շնորհիվ տվյալ տղամարդն ավելի արագ կարող է սիրահարվել «ՄՏՍ Արմենիա»-ն վաճառվելու է Aramayo Investment LTD ընկերությանը Նախագահը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի Սենատի նախագահի հետ Վենգերը հայտնել է, թե որ դիրքում կարող է խաղալ Մխիթարյանը Օբամայի դստերը «բռնացրել են» բրիտանացի երիտասարդի հետ 6 գաղտնի կազմակերպություններ, որոնք հանդիսանում են աշխարհի իրական տիրակալները Մխիթարյանը խաղացող է, ում երբեք չենք մոռանա.Մոուրինյու «Քրդերի դերն անհրաժեշտ է ապահովել սիրիական կարգավորման գործում». Լավրով Մխիթարյանի առաջին հարցազրույցն Արսենալ տեղափոխվելուց հետո Հենրիխը լիարժեք ֆուտբոլիստ է.Վենգեր Ամսվա որ օրը տեսած երազն ինչ է նշանակում Մխիթարյանը պաշտոնապես դարձավ Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ «Կարևորի մասին» Artn tv-ի համար. Հունվարի 22 Սպիտակցի Հայկոյի և Սուպեր Սաքոյի միջև տարաձայնություններ են սկսվել՝ կապված «Մի գնա» երգի հետ Երեք մեթոդ, որոնք կօգնեն ազատվել խռմփոցից Արտակարգ իրավիճակ Երևանում.«Քինգ Լաքի» հյուրանոցային համալիրում կանխվել է գինովցած ոսկե երիտասարդների «ռազբորկեն» Յըլդըրըմը մանրամասներ է հայտնել Աֆրինում թուրքական զինուժի գործողությունների մասին Կյանքի դասեր, որոնք կարելի է քաղել բուդիստական ուսմունքից Բաթումում Բաքվի ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառում է կազմակերպվել Ընկույզի օգտակար հատկություններն ու հակացուցումները ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը մտահոգություն է հայտնել Սիրիայի Աֆրինում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է