Ուշադրություն, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Խուսափե’ք արեւի ճառագայթներից


Ուշադրություն, սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Խուսափե’ք արեւի ճառագայթներից
Օգոստոս 22 17:58 2017

Օգոստոսի 23-ից 27-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 23-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:

Երկարատեւ ֆիզիկական աշխատանքն արեւի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արեւահարություն: