1$ = 0 AMD 1€ = 0 AMD

Ծանր և առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են, դրանց բացահայտման ցուցանիշները՝ բարելավվել. Գլխավոր դատախազություն

Հանցավորության շարժընթացի վիճակագրական վերլուծությունը վկայում է, որ առանձին հանցատեսակներով, հատկապես ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով, գրանցվել է հանցավորության նվազում և բացահայտման ցուցանիշների բարելավում:

Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Մասնավորապես 2017թ. առաջին կիսամյակում հանրապետությունում էապես նվազել են ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությանդեպքերը: Եթե 2016թ. առաջին 6 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ծանր հանցագործության 1613, առանձնապես ծանր հանցագործության 116, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 36 դեպք, ապա 2017թ. առաջին կիսամյակում՝ ծանր հանցագործության 1210, առանձնապես ծանր հանցագործության 91, հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործության 27 դեպք: Այսինքն՝ այս տարվա առաջին 6 ամիսների արդյունքներով հանրապետությունում 403-ով կամ 25%-ով նվազել են ծանր, 25-ով կամ 21,6%-ով՝ առանձնապես ծանր, 9-ով կամ 25%-ով՝ հրազենի, ռազմամթերքի գործադրմամբ կատարված հանցագործությունները:

2016թ. 1-ին կիսամյակում գրանցվել է սպանության 39, սպանության փորձի 17 դեպք, 2017թ. նույն ընթացքում՝ սպանության 25, սպանության փորձի 13 դեպք, ինչը վկայում է, որ սպանության դեպքերը նվազել են 35,9%-ով, իսկ սպանության փորձի դեպքերը՝ 23,5 %-ով:

Բարելավվել է այս հանցատեսակներով բացահայտման ցուցանիշը: 2016թ. առաջին կիսամյակում արձանագրված ծանր հանցագործության 1613 դեպքից նույն ժամանակահատվածում բացահայտվել է 891-ը կամ 55,2%-ը, 2017-ին՝ 1210 ծանր հանցագործություններից բացահայտվել են 799-ը կամ 66,2%-ը: Առանձնապես ծանր հանցագործություն հանդիսացող սպանության և սպանության փորձի 38 դեպքից այս տարվա կիսամյակի տվյալներով բացահայտվել է 31-ը կամ 81,5%-ը, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բացահայտվել է սպանության և սպանության փորձի 56 դեպքերից 44-ը կամ 78,5%-ը:

Դրական դինամիկա է արձանագրվել նաև դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերի վիճակագրությունում: Եթե 2016թ. հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է այդպիսի 560 դեպք, ապա 2017թ. նույն ժամանակահատվածում՝ 497 դեպք: Նվազումը կազմել է 23,5%:

2017թ. առաջին 6 ամիսների ընթացքում նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերից ամենավտանգավորը հանդիսացող առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը: Նախորդ տարվա առաջին կիսամյակում գրանցված 109-ի դիմաց այս տարվա նույն ընթացքում՝ 73 դեպք, կամ 33%-ով պակաս: Այս հանցատեսակի բացահայտման ցուցանիշում նույնպես բարելավում է արձանագրվել: Եթե 2016թ. առաջին կիսամյակում դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու 109 դեպքերից բացահայտվել է 86-ը կամ 78,8%-ը, ապա 2017թ. առաջին վեց ամիսների արդյունքներով 73 դեպքերից բացահայտվել են 62-ը կամ 84,9%-ը:

Դրական դինամիկա է գրանցվել նաև մահվան ելքով ավտովթարների և խուլիգանության դեպքերի վիճակագրությունում: Մասնավորապես, 2016թ. առաջին կիսամյակում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով ավտավթարի 77, խուլիգանության 108 դեպք, մինչդեռ այս տարվա նույն ընթացքում՝ մահվան ելքով ավտավթարի 68, խուլիգանության՝ 84 դեպք: Մահվան ելքով ավտովթարի դեպքերի նվազումը կազմել է 11,7%, իսկ խուլիգանության դեպքերինը՝ 22,2 %:

Բացահայտման ցուցանիշն այս հանցատեսակներով նույնպես աճել է՝ 2017թ. 1-ին կիսամյակի տվյալներով մահվան ելքով ավտավթարի հանցատեսակի պարագայում կազմելով 98,5%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 97,4%-ի դիմաց, խուլիգանությունների պարագայում՝ 95,2%, նախորդ տարվա 83,3%-ի դիմաց:

2016թ. առաջին վեց ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել էր ավազակության 31, իսկ բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության 658 դեպք: Այս տարվա առաջին կիսամյակում գրանցվել է ավազակության 17, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության 368 դեպք: Այսինքն ավազակության դեպքերը նվազել են 14-ով կամ 45,2%-ով, իսկ բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության դեպքերը՝ 290-ով կամ 44,1%-ով:

Այս տարվա առաջին 6 ամիսների տվյալնելով նվազել են նաև կողոպուտի դեպքերը՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի 105-ի դիմաց 2017թ. առաջին կիսամյակում՝ 74 դեպք կամ 29,5%-ով պակաս: Այս հանցատեսակներով նույնպես բացահայտման ցուցանիշն աճել է. 2017թ. 1-ին կիսամյակի տվյալներով ավազակության բացահայտումը կազմել է 76,4%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 70,9%-ի դիմաց, բնակարան ապօրինի մուտք գործելով կատարված գողության բացահայտման ցուցանիշը կազմել է 32,3%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31,1%-ի դիմաց: Իսկ կողոպուտի բացահայտումը կազմել է 74,3%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 69,5%-ի դիմաց:

2017թ. առաջին կիսակյակում հանրապետությունում արձանագրվել է կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության 66 դեպք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 31 դեպքի դիմաց. աճը կազմել է 112,9%: Պետք է նկատի ունենալ, սակայն, որ կոռուպցիոն բնույթի հանցագործություններն ունեն լատենտայնության շատ մեծ մակարդակ: Այս իմաստով կաշառք ստանալու, կաշառք տալու և կաշառքի միջնորդության դեպքերի էական աճը առավելապես պայմանավորված է այս հանցատեսակների դեմ պայքարում ցուցաբերվող հետևողականությամբ:

loading...
Լրահոս
Վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ Սրանով իշխանությունն իբր «մուռ» է հանում Հայկոյից Սա պատերազմող երկրի գիտության վիճա՞կ է․ Ն․ Փաշինյան Վարորդական իրավունքի վկայական են ծախել Ստամբուլ-Երևան չվերթով տեղափոխվեց Հայաստան Կառավարությունը մերժեց «Ելք»-ին Կրասնոդարի իրավապահների կողմից հետախուզվում էր բռնաբարության մեղադրանքով Ես ուզում եմ կամուրջ լինել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ. Կարո Փայլան ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակությանը Սպասվում է անձրեւ եւ ամպրոպ «Հայաստանի ձայնը» ֆալշ է` կույր լսումները «կույր» չեն. անարդարություննե՞ր մեգահեռուստանախագծում Գարիկ Մարտիրոսյանն ու նրա կինը շնորհավորել են հայերին Սա պատերազմող երկրի գիտության վիճա՞կ է․ Ն․ Փաշինյան Կառավարության լավությունը Խոսրով Հարությունյանի որդու ընկերությանը Տավուշի մարզում 26-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 13-ամյա երեխային, վերջինը հիվանդանոցում մահացել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կկատարվեն Դիմեք լատինատառ հայերենի զարգացման հայեցակարգի մշակման գրասենյակ. Փաշինյան Կարապետյանի ակնկարը՝ 2018-ին ընդառաջ. նա տնտեսական համաժողով է կազմակերպում Կալանավորվել է երկու անձ` այդ թվում պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնյան Վարչապետը հանձնարարեց ամփոփել հանձնարարականները Անկում՝ գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներում. Կարապետյանի հանձնարարականը Ավետ Բարսեղյանին մնաց եպիսկոպոսի կոչումը ու վերջում՝ Ազգային հերոս... Ողբերգական դեպք Լոռու մարզում. 14-ամյա երեխան տրակտորի խցիկից ընկել և տեղում մահացել է Որոշ մեջբերումներ և մեկնաբանություններ կտրված էին կոնտեքստից․ Է․ Նալբանդյան Փաստորեն, ՀՀ ազգային հերոս է նաև Նիկոլայ Ռիժկովը