Իսլամականացված հայուհին հրապարակավ պատմել է ճշմարտությունն իր ընտանիքի մասին


Իսլամականացված հայուհին հրապարակավ պատմել է ճշմարտությունն իր ընտանիքի մասին
Օգոստոս 22 12:59 2017

Դիարբեքիր քաղաքի բնակչուհի Ալթեն Էկինջին թուրքական Dihaber.net-ի հետ հարցազրույցում պատմել է, որ ողջ կյանքն ապրել է իսլամականացված հայկական ընտանքում՝ թաքցնելով իր իրական ծագումը։

«Իմ ընտանիքն իսլամականացվել է 1915 թվականի արդյունքում։ Պապիս անձնագրում նշված էր՝ «մուհթեդի», այսինքն՝ այլ կրոնի անցած»,-պատմել է կինը։

Չնայած այլակարծության համար հետապնդումներին՝ Էկինջիի խոսքով՝ իր տատն ու պապը, ինչպես Դիարբեքիրի շատ հայեր, գաղտնի այցելել են Դիարբեքիրի հին Սուր թաղամասում գտնվող հայկական եկեղեցի։

Հարցազրույցում կինը պատմել է նաև, որ ժամանակին հայերով բնակեցված Սուր թաղամասը ներկայում նպատակայնորեն ոչնչացվում է։