«Հրապարակ».Գարեգին Բ-ն անգամ իրեն նվիրված անձանց է կասկածում


«Հրապարակ».Գարեգին Բ-ն անգամ իրեն նվիրված անձանց է կասկածում
Օգոստոս 22 12:54 2017

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու ոլորտում ազատ խոսքի «տաբու» կա՝ բանակն ու եկեղեցին։ Այն հրապարակումներին, որտեղ չեն փառաբանում իրենց, արձագանքում են հիստերիայով, արտահոսքի աղբյուրների փնտրտուքով։ Բնականաբար, կասկածի առաջին թիրախն այլախոհներն են, սեփական կարծիք ունեցողները և ինֆորմացիան կրողները։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մեր աղբյուրները հայտնում են, որ կաթողիկոսը ցավոտ է արձագանքում եկեղեցու մասին հրապարակումներին և հսկողություն է սահմանել եկեղեցականների ինտերնետային ու կապի միջոցների նկատմամբ։ Գարեգին Բ-ն անգամ իրեն նվիրված անձանց է կասկածում։

Նա հատուկ անձ է նշանակել՝ մամուլի հրապարակումները հետաքննելու, լրագրողների տեղեկատվության աղբյուրները պարզելու համար։ Որքան էլ տարօրինակ է՝ կասկածի տակ է հայտնվել անգամ նրա ամենամերձավոր անձանցից մեկը՝ Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: