Խոսրովի անտառում հայտնաբերված ծխացող 20 օջախներից 14-ը մարվել են, մյուսները մարվում են


Խոսրովի անտառում հայտնաբերված ծխացող 20 օջախներից 14-ը մարվել են, մյուսները մարվում են
Օգոստոս 22 12:28 2017

Օգոստոսի 22-ի ժամը 11.30-ի դրությամբ ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարների կողմից «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում հայտնաբերվել է ծխացող 20 օջախ:

Հայաստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայրում աշխատում են 37 հրշեջ-փրկարար և անտառտնտեսության 11 աշխատակից:

Իրականացվում են հետմարման աշխատանքներ:

Ծխացող 20 օջախներից 14-ն արդեն մարվել են:



loading...