Նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի միանվագ հրատապ օգնություն՝ 25000 դրամ


Նպաստառու ընտանիքների 1-ին դասարան հաճախող երեխաներին կտրվի միանվագ հրատապ օգնություն՝ 25000 դրամ
Օգոստոս 22 11:52 2017

Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության իրավունք ունի դիմելու ամսվա դրությամբ ընտանեկան նպաստի իրավունք ունեցող այն ընտանիքը, որի անչափահաս անդամներից մեկն ընդունվել է հանրակրթական ուսումնական հաստատության առաջին դասարան:

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

Հրատապ օգնություն ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը երեխայի`առաջին դասարան ընդունվելու տարվա օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսների ընթացքում տարածքային սոցիալական աջակցության գործակալություն (բաժին) պետք է ներկայացնի առաջին դասարան հաճախելու մասին տեղեկանք:

Առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնությունը նշանակվում է ընտանիքի` առաջին դասարան ընդունվող յուրաքանչյուր երեխայի համար: Երեխայի` առաջին դասարան ընդունվելու միանվագ հրատապ օգնության գումարը կազմում է 25000 ՀՀ դրամ: Հրատապ օգնությունը տրվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն: