«Հայկական ժամանակ». Արարատի մարզի Նոր կյանքի ղեկավարն ուշագրավ բացահայտումներ է արել համայնքի նախկին տարիների գործունեության մասին


«Հայկական ժամանակ». Արարատի մարզի Նոր կյանքի ղեկավարն ուշագրավ բացահայտումներ է արել համայնքի նախկին տարիների գործունեության մասին
Օգոստոս 22 11:18 2017

«Արարատի մարզի Նոր կյանք համայնքի ղեկա­վար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Գարիկ Սարգսյանն ուսումնասի­րություններ է սկսել հա­մայնքի նախկին տարիների գործունեության վերաբեր­յալ և մի շարք ուշագրավ բացահայտումներ արել:

«Armtimes.com-ի հետ զրույցում նա մանրամասնեց, որ մինչև 2016 թվականը համայնքային սեփակա­նություն հանդիսացող հողամասեր են օտարվել, որից ավագանին, ամենայն հավանականությամբ, տեղյակ չի եղել, սակայն ավագա­նու անդամների անվանումների դիմաց արձանագրություններում ստո­րագրություններ են եղել դրված:

Կատարված ուսումնասիրությունների, ձեռնարկված քայլերի վերաբերյալ Armtimes.com-ը զրուցել է Գարիկ Սարգսյանի հետ:

-Պարոն Սարգսյան, ի՞նչ ուսում­նասիրություններ եք սկսել:

-Համայնքի ավագանու նիստե­րի 2003-2016 թթ. արձանագրու­թյունների ուսումնասիրության ժա­մանակ պարզվել է, որ դրանց առն­վազն նշանակալի մասը հնարավոր է կեղծված են, քանի որ դրանցում առկա ստորագրությունները, առաջին հայացքից, չեն պատկանում ավագանու անդամներին:

-Ինչի՞ց եք եզրահանգել:

-Նախ, նշված փաստի մասին կարող են վկայել 2016 թ. նոյեմբեր ամսից հետո կազմված ավագանու նիստերի արձանագրությունները: Ավագանու նոր կազմի անդամների մի մասը նաև նախորդ ավագանու անդամներ են հանդիսանամ և վեր­ջիններիս դրված ստորագրություն­ները չեն համընկնում նախկինում դրված ստորագրությունների հետ: Միաժամանակ, ավագանու ան­դամներից մեկը հաստատել է այն փաստը, որ 2016 թ, նոյեմբերից առաջ կազմված մի շարք արձանագ­րություններում իր անվան դիմաց ստորագրությունները իրենը չեն:

-Ի՞նչ գործարքներ է արվել ենթադրյալ կեղծարարությամբ:

-Նման արձանագրության հիման վրա 2004 թ. համայնքի նախկին ղեկավարի կողմից կադաստրային արժեքի 30 տոկոսով օտարվել են համայնքային սեփականության հողամասեր վերջինիս ընտանիքի անդամներին: Ստուգողական գործողությունների ընթացքում պարզվել է նաև, որ համայնքի իրա­կանացրած գնումները չեն համապատասխանում «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջներին, չի պահպանվել օրենքով սահմանված ընթացակարգը և/կամ պատշաճ փաստաթղթավորված չեն:

-Պարզելով այս ամենը՝ ի՞նչ քայ­լեր եք ձեռնարկել: Դիմե՞լ եք իրավապահներին:

- Վերոգրյալ խախտումների մա­սով ներկայացվել է հաղորդում հան­ցագործության մասին, որով խնդրել եմ դեպքի առիթով հարուցել քրգործ ՀՀ քր. օր. 314-րդ (պաշտոնեական կեղծիք) և 309-րդ (պաշտոնական լիազորություններն անցնել) հոդ­վածների հատկանիշներով: Համայնքի սեփականության իրավուն­քի պաշտպանության շրջանակնե­րում հողամասերը համայնքին վե­րադարձնելու համար հարուցվել են քաղաքացիական հայցեր»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: