«Հրապարակ». Կաշառք վերցնողը Վարչական դա­տարանի դատավոր Արգիշտի Ղազարյանն է


«Հրապարակ». Կաշառք վերցնողը Վարչական դա­տարանի դատավոր Արգիշտի Ղազարյանն է
Օգոստոս 22 10:43 2017

«ՀՔԾ-ն երեկ հաղորդագրություն տարա­ծեց, որ ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն հաղորդում է տվել, որ իր հայրը տան հետ կապված առքուվաճառքի պայմանագիրը լուծարելու համար դիմել է դատարան, սակայն հայցն առաջին ատյանում մերժվել է: Ա. Ս.-ն հայտ­նել է, որ իր հոր ծանոթը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող Ա. Ա.-ն, 2014 թ. ամռանը խնդիրը ներկայացրել է ՀՀ վարչական դատարանի մի դատավորի և վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի դիմաց իրենց օգտին վճիռ կայացնելու վերաբերյալ: Ապա հայրը՝ որպես կաշառք, դատավորին փոխանցելու նպատակով Ա. Ա.-ին է տվել 10 հազար դոլար գումար, որից, ինչպես հետագա­յում պարզվել է, Ա. Ա.-ն 3 հազարն իրեն է վերցրել, մնացած 7 հազարը փոխանցել է դատավորին:

Մենք տեղեկացանք, որ կաշառք վերցրած դատավորը վարչական դա­տարանի դատավոր Արգիշտի Ղազարյանն է: Դատական համակարգում զարմացած են այս պատմությունից, քանի որ այստեղ «մեծ կալիբրի գործեր չեն քննվում, մանր-­մունր բաներ են, որոնց հանգուցալուծման համար էլ մեծ գումարներ չեն տա»: Ար­գիշտի Ղազարյանը ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շրջանավարտ է, աշխատել է դատարանում՝ որպես քարտուղար, դա­տավորի օգնական: Ապա փաստաբան է եղել, աշխատել է ՀԷՑ-ում՝ որպես գլխա­վոր տնօրենի տեղակալ-իրավաբանական վարչության պետ: Իսկ 2008-ից վարչական դատարանի դատավոր է: Նրա կինը՝ Աստղիկ Մազմանյանը, նոտար է աշխատում Շենգավիթում: Վերջինիս քույրն էլ դատա­վոր Գայանե Մազմանյանն է՝ Կենտրոնի դատարանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



loading...