«Հայկական ժամանակ». Կոտայքի մարզպետարանից հերքում են աղիքային վարակի տարածման լուրը


«Հայկական ժամանակ». Կոտայքի մարզպետարանից հերքում են աղիքային վարակի տարածման լուրը
Օգոստոս 22 10:24 2017

«Armtimes.com-ն ահազանգ է ստացել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում երեխաների շրջանում տարածված է աղիքային վարակ: Նշվում էր, որ բազմաթիվ երեխաների մոտ նկատվում է փորլուծություն:

Կոտայքի մարզպետարանի լրատական ծառայությունից, սակայն չհաստատեցին տեղեկությունը:

Մեր հարցմանը պատասխանելով` փոխանցել են առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վահագն Ոսկանյանի մեկնաբանությունը: Այն է` առողջապահության հաստատություններից ճշտել են, որ վարակի տարածվածության ակտիվություն չկա: «Ամեն տարվա համեմատ վարակի դեպքերի փոփոխություն կամ աճ չկա»,- ասել են Կոտայքի մարզպետարանից»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: