«Ժողովուրդ». Տրանսպորտի նախարարության շենքը դարձյալ աճուրդի է հանվելու. մեկնարկային գինը կկազմի 13.223.400.652 դրամ


«Ժողովուրդ». Տրանսպորտի նախարարության շենքը դարձյալ աճուրդի է հանվելու. մեկնարկային գինը կկազմի 13.223.400.652 դրամ
Օգոստոս 22 10:22 2017

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության շենքը դարձյալ աճուրդի է հանվելու: Այն տեղի է ունենալու օգոստոսի 31-ին: Իսկ աճուրդի մեկնարկային գինը կկազմի 13 մլրդ 223 մլն 400 հազար 652 դրամ:

Աճուրդը կանցկացվի դասական եղանակով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ աճուրդի հաղթողը պարտավոր է վճարել գույքի` 2520 քմ տարածքի կադաստրային արժեքը` 151 մլն 239 հազար 348 դրամը: Իսկ գույքն օտարելուց հետո այն գնորդին կհանձնվի պայմանագրի կնքումից հետո՝ եռամսյա ժամկետում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: