Oգոստոսի 22-ի աստղագուշակ


Oգոստոսի 22-ի աստղագուշակ
Օգոստոս 22 01:02 2017

Խոյ

Խոյերին աստղերը հուշում են, որ այսօր բուն էությունը դետալներում է: Օրվա բովանդակությունը կարող է դառնալ ինչ-որ երկար պատմության խճճված սցենարի վերծանումը: Հնարավոր է գործուղում, կարող է պահանջվել այց բժշկի, որոնում կամ հաշվետվության, այլ փաստաթղթի վերաձևակերպում, հաշվարկների ճշգրտում, հարաբերությունների պարզում գործընկերների, ենթակաների, ազգականների, հարևանների հետ:

Ցուլ

Ցուլերին օրը կտա հուշում, որը դժվար չի լինի նկատել: Չնայած հավանական խճճվածությանը՝ ինտուիցիան կօգնի տեղեկատվական ցորենը որոմից զատել: Չարժե աչք փակել տհաճ մանրամասների վրա: Հնարավոր է ձեզ ավելի պարզ դառնան ուրիշի արարքի իրական շարժառիթները, կամ ավելի օբյեկտիվ գնահատեք սեփական պահվածքը: Մտորումների համար հավելյալ հետաքրքիր փաստեր կարող է տալ ուղևորությունը:

Երկվորյակ

Երկվորյակներին այսօր կարող է սպասվել խոսակցություն տնեցիների կամ մերձավոր շրջապատի, օրինակ՝ հարևանների, աշխատակիցների հետ: Եթե դա քիչ է, ստիպված կլինեք բծախնդրություն դրսևորել և ավելի խորն ուսումնասիրել հետաքրքրող հարցը. այն կարող է կենսական կարևորություն ունենալ և ուղղակիորեն դիպչել ձեր շահերին: Արժե հետաձգել կարիերայի, կրթության հետ կապված վերջնական որոշման ընդունումը:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում զբաղվել տվյալների ստուգմամբ, տեքստերի ուղղմամբ: Չարժե շտապել նամակն ուղարկելու, այցի հարցում: Հնարավոր են թյուրիմացություններ ուղևորություններում, տեղեկանք ստանալու փորձերի ժամանակ: Բացառված չէ խորհրդավոր լուրը հին ծանոթից: Խճճվածության հետևանքը կարող է դառնալ կասկածը, մոլորությունը: Օգտակար կլինի փոքր-ինչ թերահավատությունը բուժման հետ կապված փաստերի նկատմամբ:

Առյուծ

Առյուծներին օգտակար կլինի կարգ հաստատել փաստաթղթերում, այդ թվում՝ ֆինանսական: Չարժե հետաձգել վճարային արխիվների, վարկային պատմության հետ կապված աշխատանքը: Բյուջեի մանրակրկիտ ստուգումը կօգնի ուղղել մանր բացթողումները, միջոցներ գտնել ընթացիկ կարիքների կամ հաճելի մանրուքների համար, գտնել կորցրածը: Խոշոր ծախսերից այժմ արժե զերծ մնալ, քանզի մեծ ծախսերը և ռազմավարական ներդրումները դժվար թե հաջող լինեն:

Կույս

Կույսերին խորհուրդ է տրվում ավելի քննադատորեն վերաբերվել իրենց: Անհրաժեշտ է սթափ հայացք տնային և մասնագիտական իրավիճակի նկատմամբ: Կարևոր է հասկանալ, թե ձեր ցանկություններից որոնք են իրագործելի և որոնց վրա է դեռևս արգելք դրված: Ինքնահանգստացման հակումը և ճշմարտության վրա աչք փակելը կարող են աղավաղել աշխարհի նկատմամբ պատկերացումները, թույլ չտալ հասկանալ սեփական կարիքները և ուրիշների շարժառիթները:

Կշեռք

Կշեռքներին աստղերը խորհուրդ են տալիս ժամանակավորապես մնալ ստվերում, զբաղվել մեկուսի աշխատանքով և գաղտնիություն պահանջող դետալներով: Արդյունքը կարող է դառնալ թաքնված դետալների, անցյալի մանրամասների բացահայտումը: Օրը հարմար է կաբինետային և արխիվային աշխատանքի, բուժական գործընթացների, մասնավոր հանդիպումների և շփումների համար: Ցանկալի է կապ պահպանել ծանոթների նեղ շրջանակի հետ:

Կարիճ

Կարիճներին մտորումների համար հավելյալ սնունդ է սպասվում: Հնարավոր է հանդիպում հին գործընկերոջ հետ, այց հիմնարկ, նամակագրության վերսկսում: Ստացված տեղեկատվության մեջ կարող են լինել ինչպես հաճելի, այնպես էլ սահմանափակող նրբություններ: Վերջիններին արժե լուրջ վերաբերվել. հենց դրանք կօգնեն կողմնորոշվել իրադրության մեջ, շտկել ծրագրերը, ճշտել կապերի ցանկը և հետաքրքրությունների ուղղությունը:

Աղեղնավոր

Աղեղնավորներին խորհուրդ չի տրվում շտապել վերջնական որոշում ընդունել պաշտոնի, կենցաղի, բուժման, ինչպես նաև պարտականության կրման, նյութական, մասնագիտական կամ բարոյական պատասխանատվության ստանձնման հետ կապված հարցերում: Օրվա թեման կարող է դառնալ ծրագրերի շտկումը, ախտորոշման ճշտումը, արդյունքների ամփոփումը: Ակտուալ են հարցազրույցները, խորհրդակցությունները, խորհրդատվությունները:

Այծեղջյուր

Այծեղջյուրները ստիպված կլինեն աշխատել տեղեկատվության հետ, որպեսզի մաղեն կեղծ և կասկածելի տվյալները: Այսօր լավ կլինի փնտրել հետաքրքրող թեմայի վերաբերյալ հավելյալ փաստեր, ցուցումներ և խորհուրդներ, լրացնել բացերը գիտելիքներում, զբաղվել ինքնակրթությամբ և համեմատական վերլուծությամբ: Հատուկ հետաքրքրություն կարող են ներկայացնել գիտական, բժշկական, մասնագիտական նրբությունները:

Ջրհոս

Ջրհոսներին աստղերը խորհուրդ են տալիս կենտրոնանալ մանրուքների վրա, քանզի այսօր հենց դրանք են գլխավոր դերը խաղում: Այսօր նաև կրիտիկական թաքուն սխալների հայտնաբերման օր է: Արժե մանրակրկիտ ուսումնասիրել խափանումների և անհաջողությունների պատճառները, նույնիսկ եթե դրանք շատ չեն. դա կօգնի ապագայում տհաճ վրիպակներ թույլ չտալ: Հնարավոր է ի հայտ գան ուրիշի պահվածքի իրական շարժառիթները:

Ձկներ

Ձկները կարող են զրույցի ուղիղ կամ անուղղակի հրավեր ստանալ: Ցանկալի են միայն նախնական պայմանավորվածությունները: Աստղերը զգուշացնում են իրավիճակի հնարավոր խարդավանքի, ուրիշի դիրքորոշման հավանական երկիմաստության կամ ոչ բավարար ազնվության մասին, խորհուրդ են տալիս չշտապել զրուցակցի, խորհրդատուի, գործընկերոջ շարժառիթների վերաբերյալ եզրակացություններում: