Ահա թե որքան ժամանակ է պետք մեր ստամոքսին՝ մարսելու համար ջուրը, ելակը և խորովածը


Ահա թե որքան ժամանակ է պետք մեր ստամոքսին՝ մարսելու համար ջուրը, ելակը և խորովածը
Օգոստոս 22 00:11 2017

Մինչ սնունդը գտնվում է ստամոքսում, ճարպերն ու սպիտակուցները քայքայվում են: Նոր սննդատեսակ ընդունելուց առաջ դուք կարող եք հաշվարկել՝ արդյոք արդեն մարսվե՞լ է ընդունած սնունդը, թե՞ ոչ: Դա ձեզ կազատի գերսնվելու սովորությունից:


Փորձեք չսնվել քնից 4 ժամ առաջ, որպեսզի քնի ժամանակ ստամոքսը հանգստանա: Եթե դուք հետևեք այս ցանկին, ապա հեշտությամբ կարող եք մոռանալ ավելորդ քաշի, առողջական խնդիրների ու ստամոքսի ցավի մասին: Հիշեք՝ ուտել պետք է միայն այն ժամանակ, երբ համոզված եք, որ նախորդ ընդունված սնունդն արդեն մարսվել է:

Սննդամթերքի մարսվելու տևողությունը
Ջուր - անմիջապես հայտնվում է աղիներում
Մրգային հյութ - 15-20 րոպե
Բանջարեղենային հյութ - 15-20 րոպե
Բանջարեղենային արգանակ - 15-20 րոպե
Շատ հյութ պարունակող մրգեր և հատապտուղներ - 20 րոպե
Նարինջ, թուրինջ, խաղող - 30 րոպե
Հում բանջարեղեն, բանջարեղենային աղցաններ՝ առանց ձեթի - 30-40 րոպե
Խնձոր, տանձ, դեղձ, բալ - 40 րոպե
Խաշած բանջարեղեն - 40 րոպե

Ձու - 45 րոպե
Կաղամբի բոլոր տեսակնեը, դդմիկ, եգիպտացորեն - 45 րոպե
Գազար, բողկ, բազուկ - 50 րոպե
Ձեթով բանջարեղենային աղցաններ - 1 ժամ
Ձուկ - 1 ժամ
Օսլա պարունակող բանջարեղեններ՝ կարտոֆիլ - 1,5-2 ժամ
Շիլաներ՝ բրնձից, հնդկաձավարից, հաճարից - 2 ժամ
Լոբազգիներ - 2 ժամ
Կաթնամթերք - 2 ժամ
Թռչնամիս - 2,5 ժամ
Արևածաղկի, դդմի և այլ սերմեր - 3 ժամ
Ընդեղեն - 3 ժամ
Տավարի միս - 4 ժամ
Գառան միս - 4 ժամ
Խոզի միս - 5,5-6 ժամ

Այնպես որ, առողջ լինելու և ավելորդ քաշից խուսափելու համար հետևեք ոչ միայն նրան, թե ինչ եք ուտում, այլ նաև՝ որքան հաճախ: