Միլանը պատրաստվում է ձեռք բերել Մարկիզիոյին


Միլանը պատրաստվում է ձեռք բերել Մարկիզիոյին
Օգոստոս 21 23:09 2017

Թուրինի «Յուվենտուսի» կիսապաշտպան Կլաուդիո Մարկիզիոն կարող է կարիերան շարունակել «Միլանում»,- գրում է «Football Italia»-ն:

Ըստ աղբյուրի` «ռոսոներիներն» արդեն հասցրել են առաջարկով դիմել «ծեր սինյորային»: Հաղորդվում է, որ Մարկիզիոն և նրա գործակալը պետք է շահագրգռված լինեն այս տեղափոխությամբ, քանի որ ֆուտբոլիստը քիչ խաղաժամանակ է ստանում «Յուվենտուսում»:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ թուրինյան ակումբը պատրաստ է վաճառել թիմի կիսապաշտպանին, ով «Յուվենտուսում» հանդես է գալիս 2006 թվականից: