Չինացու ականջից կենդանի մողես են հանել


Չինացու  ականջից կենդանի մողես են հանել
Օգոստոս 21 22:45 2017

Չինաստանի Գուանդունի նահանգի Գուանչժոու քաղաքի բնակչի ականջից կենդանի մողես են հանել: Այս մասին հայտնել է Daily Mail հրատարակությունը: Տղամարդը պնդում է, որ իրեն արթնացրել են տհաճ զգացողություններն ականջի մեջ: Նա զգացել է, որ գլխի ներսում ինչ-որ բան է սողում, և ենթադրել է, թե քնի ժամանակ ականջն ուտիճ է մտել:

Զննելիս բժիշկն արտաքին լսողական անցքում կենդանի գեկկոն է հայտնաբերել: Երբ նա փորձել է լավիտով բռնել մողեսին, այն սկսել է պտտվել: Կենդանուն անշարժացնելու համար նա ստիպված է եղել դիմելու հանգստացուցիչ միջոցի: Բժիշկներն անհանգստացած են գեկկոնի պոչի բացակայությունից: Մարմնի պակասող մասը կարող է մնացած լինել հիվանդի ականջում, սակայն այն գտնել այդպես էլ չի հաջողվել:

Գեկկոնները ոչ մեծ մողեսների ընտանիք են, որոնք բնակվում են արեւադարձային և մերձարևադարձային գոտիներում: