11 խորհուրդ, որոնց միջոցով դուք հրաշալի տեսք կունենաք սև հագուստով


11 խորհուրդ, որոնց միջոցով դուք հրաշալի տեսք կունենաք սև հագուստով
Օգոստոս 21 22:18 2017

Ոճային և էլեգանտ սևը միշտ էլ նորաձև է: Թեև որոշ դիզայներներ բեժը, մոխրագույնը և սպիտակն են համարում «նոր սևը», մենք միևնույն է միշտ վերադառնում ենք դասական սևին: Սակայն այս գույնն այնքան էլ պարզ չէ. դուք պետք է իմանաք այն կրելու ճիշտ ձևը:
Այսօր մենք մի քանի օրենքներ կներկայացնենք, որոնք կօգնեն ձեզ հրաշալի տեսք ունենալ սևի մեջ:


Վառ աքսեսուարներ

Գունավոր աքսեսուարները շատ տեղ են թողնում ստեղծարարության և անմոռանալի տեսք ստանալու համար: Վառ գույնի պայուսակը, գլխարկը կամ էլ բարձրակրունկները այս միագույն ֆոնին շատ գեղեցիկ տեսք կտան:


Փոքր ինչ լայն հագուստ կրեք

Սևը նիհարեցնող է և դա փաստ է: Սակայն եթե նիհար երևալու համար շատ կիպ հագուստ կրեք, այդպես ավելի կընդգծեք ձեր թերությունները: Փոքր ինչ լայն սև զգեստը, տաբատը կամ վերնաշորը ավելի յուրահատուկ կդարձնեն ձեր ոճը:


Տարբեր գործվածքներ կրեք

Տարբեր գործվածքներ համատեղելով կարող եք հրաշալի look ստեղծել: Օրինակ՝ բամբակյա տաբատների հետ կարող եք մետաքսյա բլուզ կրել, կամ կաշվե մատիտ-կիսաշրջազգեստի հետ կարող եք ատլասե բլուզ կրել՝ բրդյա սվիտերով: Իսկ սև կաշվից բարձրակրունկ կոշիկներն ու պայուսակն ուղղակի հրաշալի հավելում կլինեն ձեր ամբողջովին սև կերպարին:


Միատոնը միշտ էլ գեղեցիկ է

Ամենաշատ և անչափ գեղեցիկ գույների համադրում՝ սև և սպիտակ:
Գրաֆիկական ուրվագիծ և անհամաչափություն

Սևը իդեալական է անհամաչափ և հետաքրքիր գրաֆիկական look-եր ստանալու համար:


Սևը պահանջում է անթերի լինել

Սա երևի թե ամենակարևոր օրենքն է: Սևը կշեշտադրի վատ սանրվածքը, կամ քնի պակասը, կամ գունատ և առանց դիմահարդարման դեմքը: Ուստի եթե գլուխը լվանալու ժամանակ չեք ունեցել կամ հայելու մեջ ձեր դեմքին պզուկը եք նկատել, ուրեմն մեկ այլ հագուստի գույն ընտրեք, հակառակ դեպքում դուք ողջ օրը ձեզ կաշկանդված կզգաք:


Ընդգծեք ձեր աչքերը

Դիմահարդարված չլինելու դեպքում սևը կարող է ձեզ փոքր ինչ տարիքով ցույց տալ: Կարևոր է աչքերը ընդգծելը: Կարմիր շրթներկը պարտադիր չէ: Փոխարենը նախընտրությունը տվեք բնական տեսքին: Կարմիր շրթներկ կրեք միայն այն դեպքում, երբ այն իսկապես ձեզ սազում է:


Մի վախեցեք սևը համադրել այլ գույների հետ

Մոռացեք այն կանոնը, որ սև կարելի է կրել միայն սպիտակի կամ կարմիրի հետ: Յուրաքանչյուր գույն էլ սազում է սևի հետ՝ մանուշակագույնը, մոխրագույնը, կապույտը, կանաչը և ցանկացած այլ գույն:


Մեջքի կտրվածքով սև հագուստ

Ձեր գեղեցիկ իրանը մարդկանց ցույց տալու ավելի գեղեցիկ ձև անհնար էր գտնել:


Ճիշտ աքսեսուարներ ընտրեք

Գոտիները և պայուսակները ավելի են ընդգծում սև գույնի խորությունն ու ազնվականությունը: Մետաղյա աքսեսուարները, թանկարժեք քարերով զարդերը և ոսկյա և դեղին մետաղից աքսեսուարները նույնպես շատ գեղեցիկ կլինեն սևի հետ:


Նախշազարդեր

Սև նախշազարդերը մարդու երևակայության վրա ազդելու հատուկ ուժ ունեն: Դրանք կարող են շատ նուրբ և միևնույն ժամանակ փոքր ինչ ըմբոստ տեսք տալ ձեր look-ին: Սև նախշազարդված բլուզներն ու զգեստները շատ գեղեցիկ կլինեն կաշվե իրերի հետ: