Փարիզ-2017. Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է


Փարիզ-2017. Արթուր Ալեքսանյանը եզրափակչում է
Օգոստոս 21 19:04 2017

98 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ, Ռիո-2016-ի օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դուրս է եկել Փարիզում շարունակվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ:

Կիսաեզրափակչում աշխարհի կրկնակի չեմպիոնը 58 վայրկյանում 8:0 հաշվով հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Ասակալովին:

Մրցաշարի եզրափակչում Ալեքսանյանն ուժերը կչափի ռուս Մուսա Եվլոևի հետ:

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Արթուրը 6:2 հաշվով հաղթել էր վրացի Ռևազի Նադարեիշվիլիին, 1/8 եզրափակչում` ԱՄՆ-ի ներկայացուցիչ Թրեյսի Հենքոկին, իսկ 1/16 եզրափակչում` իրանցի Սալեհիզադեին: