Վրաերթեր Երեւանում. տուժել է երեք մարդ, որից մեկն անչափահաս է


Վրաերթեր Երեւանում. տուժել է երեք մարդ, որից մեկն անչափահաս է
Օգոստոս 21 17:19 2017

Օգոստոսի 19-ին, ժամը 23.30-ին, «Նոր Խարբերդ» Ա/Ը 16-րդ փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 20-ին, ժամը 18.50-ին, Երեւանի Ռիժկովի փողոցի թիվ 1 հասցեի դիմաց «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 16-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի ինքնությունը պարզելու, նրան եւ ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն:

***

Օգոստոսի 19-ին, ժամը 12.15-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «դեմքի շրջանի քերծվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 77-ամյա քաղաքացուհի եւ հայտնել, որ Քուչակի փողոցում վայր է ընկել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ին, «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շահումյան 16-րդ եւ Մելիքյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել քաղաքացուհուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ եւ տեղափոխել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:



loading...