Գեղարքունիքում «ԳԱԶ-53» բեռնատարը շրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց


Գեղարքունիքում «ԳԱԶ-53» բեռնատարը շրջվել է. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
Օգոստոս 21 16:53 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 21-ին, ժամը 08:12-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Այգուտ գյուղի 4-րդ փողոցի թիվ 64 տան մոտ ավտոմեքենա է շրջվել. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԳԱԶ-53» մակնիշի (վարորդ՝ Ա. Խ.) առանց պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել, ինչի հետեւանքով՝ 1969 թ. ծնված Ա. Խ.-ը հոսպիտալացվել է Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: