Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել ՀՀ Անկախության օրվան


Տարոն Մարգարյանը հանձնարարել է նախապատրաստվել ՀՀ Անկախության օրվան
Օգոստոս 21 16:04 2017

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի մշակույթի, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին, ինչպես նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ՀՀ Անկախության տոնի՝ սեպտեմբերի 21-ին ընդառաջ աշխատանքներ տանել նախատեսված տոնական միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու և մայրաքաղաքի համապատասխան արտաքին ձևավորումն ապահովելու համար: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: