Ողբերգական վթար Երեւանում. 5 տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է


Ողբերգական վթար Երեւանում. 5 տուժածներից մեկը հիվանդանոցում մահացել է
Օգոստոս 21 15:35 2017

Օգոստոսի 20-ին, ժամը 1.15-ին, Երեւանի Բաբաջանյան եւ Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ «Մերսեդես»-ի վարորդը, ուղեւորը, ինչպես նաեւ «Ֆոլքսվագեն»-ի վարորդը եւ 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Նույն օրը հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագեն»-ի ուղեւորներից մեկը՝ 60-ամյա Մարիետա Եսայանը, ժամը 10.00-ին մահացել է:

Կատարվում է քննություն: