Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է Իսպանիայում ձերբակալված գրող Դողան Ահանլըին ազատ արձակելու փաստը


Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է Իսպանիայում ձերբակալված գրող Դողան Ահանլըին ազատ արձակելու փաստը
Օգոստոս 21 18:45 2017

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը ողջունել է թուրքական ծագմամբ գերմանացի գրող Դողան Ահանլըի ազատ արձակելու փաստը, որն Անկարայի հարցմամբ ձերբակալվել էր Իսպանիայում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես ուրախ եմ, որ Դողան Ահանլըն կրկին ազատ է։ Վատ կլիներ, եթե Եվրոպայի մյուս ծայրում եւս Թուրքան կարողանար հասնել այն բանին, որ այդ երկրի նախագահի դեմ (Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան) հանդես եկող մարդիկ հայտնվեն բանտում»,-ասվում է Գերմանիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Գաբրիելի խոսքով՝ Բեռլինում «լիովին վստահում են Իսպանիայի արդարադատությանը»։

Գրող Դողան Ահանլըն ձերբակալվել է շաբաթ, Գրանադայում, որտեղ արձակուրդն էր անցկացնում։ Նշվում է, որ ոստիկանությունը գործել է Ինտերպոլի հրահանգով։ Գրողի փաստաբանի տվյլաներով՝ նրա ձերբակալման համար հիմք է դարձել Թուրքայում Ահանլըի դեմ հարուցված քրեական գործը՝ ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով։