Ամիսներ առաջ դեղատներում կատարված հանցագործությունները բացահայտվել են. հեղինակը նույն մարդն է


Ամիսներ առաջ դեղատներում կատարված հանցագործությունները բացահայտվել են. հեղինակը նույն մարդն է
Օգոստոս 21 15:11 2017

Հունվարի 11-ին, ժամը 19.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում 1994 թ. ծնված Ջուլիաննա Ու.-ն հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 18.50-ին, անհայտ անձը Երեւանի Տպագրիչների փողոցի 9 հասցեում գտնվող դեղատանը հրել է իրեն եւ քաշել-հանելով՝ բացահայտ հափշտակել է մետաղյա դրամարկղն ու դիմել փախուստի` պատճառելով 291.000 դրամի վնաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանության Մարաշի բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1970 թ. ծնված Ալբերտ Լ.-ն, որը օգոստոսի 20-ին, ժամը 9.45-ին, կողոպուտ կատարելու կասկածանքով Երեւանի Քաջազնունու փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման է ենթարկվել բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

***

Մարտի 3-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Երեւանի Թումանյան փողոցի թիվ 11 հասցեում գործող դեղատնից գողացել են չհրկիզվող պահարանը, իսկ ժամը 22.15-ին դեղատան տնօրենից ահազանգ է ստացվել, որ ինչ-որ մեկը մտել է նշված դեղատուն, հարվածել վաճառողուհուն, սպառնացել եւ գողացել դեղատան չհրկիզվող պահարանը՝ 1700 դոլարով:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.50-ին, անհայտ անձը մուտք է գործել նշված դեղատուն, հրել աշխատակցուհուն, այնուհետեւ բացահայտ հափշտակել դեղատան դրամարկղը եւ դիմել փախուստի:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է այլ կողոպուտ կատարելու համար բերման ենթարկված 1970 թ. ծնված Ալբերտ Լ.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն: