«Կանեփ-կակաչ-2017». երկու օրում հայտնաբերվել եւ ոչնչացվել է 5707 կգ կանեփի վայրի աճած զանգված


«Կանեփ-կակաչ-2017». երկու օրում հայտնաբերվել եւ ոչնչացվել է 5707 կգ կանեփի վայրի աճած զանգված
Օգոստոս 21 15:07 2017

«Կանեփ-կակաչ-2017» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 19-ից 21-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 5707 կգ կանեփի վայրի աճած կանաչ զանգված:

Տնամերձ հողամասերից հայտնաբերվել է կանեփի 47 բույս:

Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 5 հետախուզվող:

Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 13.5 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց:

Միջոցառման շրջանակներում կատարված բացատրական աշխատանքների շնորհիվ կամովին հանձնվել է տարբեր տրամաչափի 177 փամփուշտ, 1 նռնակ: