Բրենթվուդի միջնակարգ դպրոցում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել. կենսաբանության ուսուցչուհին 16-ամյա աշակերտին ստիպել է իր հետ սեռական հարաբերություններ ունենալ, փոխանցում է USA.one-ը։
Ուրբաթ 45-ամյա Էմմի Պալմիտեսային ձերբակալել են անչափահասին բռնաբարելու եւ նրա հետ բռնի կերպով սեռական հարաբերություններ ունենալու մեղադրանքով։ Ավելի ուշ նրան ազատ են արձակել 250 հազար դոլար գրավի դիմաց։ Կասկածյալը բիոքիմիայի եւ մոլեկուլյար կենսաբանության դոկտոր է։
Դպրոցի տնօրեն Մայք Ռիերան միջադեպին արձագանքել է պաշտոնական հաղորդագրությամբ. «Ուրբաթ Լոս Անջելեսի ոստիկանական բաժանմունքը Բրենթվուդի դպրոցին հյատնել է, որ ավագ դասարանների ուսուցչուհի, դոկտոր Էմմի Պալմիտեսան, ձերբակալվել է աշակերտի նկատմամբ անպատշաճ վարքի մեղադրանքով...Մենք նրան անհապաղ վարչական արձակուրդի ենք ուղարկել։ Մենք ցնցված ու հուսահատված ենք ստացված տեղեկությամբ։ Մեր առաջնահերթությունն աշակերտների անվտանգությունն է, առողջությունն ու բարօրությունը»։