Կրակոցներ Արարատի մարզում


Կրակոցներ Արարատի մարզում
Օգոստոս 21 18:09 2017

Արարատի մարզի Արտաշատի տարածաշրջանում կրակոցներ են հնչել:

ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Armday.am-ի հետ զրույցում հայտնեց, թե  օգոստոսի 20-ին քաղաքացին զանգել է ոստիկանություն և հայտնել, որ գիշերը կրակել են իր տան վրա:

«Պարզվել է, որ անհայտ անձը հրազենից կրակոցներ է արձակել նշված քաղաքացու տան մոտ, որի հետևանքով վնասվել են տան պատուհանների ապակիները և տան դիմաց կայանած մեքենան: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ»,-նշեց Ջանոյանը:

Ըստ նրա՝  ոստիկանության ծառայողների կողմից ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու և կատարվածը բացահայտելու ուղղությամբ:

Ոստիկանությունից նշեցին, որ կատարվում է քննություն: