Հայտնի է Արթուր Ալեքսանյանի մրցակիցը


Հայտնի է Արթուր Ալեքսանյանի մրցակիցը
Օգոստոս 21 14:02 2017

Այսօր Փարիզում կմեկնարկի ըմբշամարտի մեծահասակների աշխարհի առաջնությունը (71-75-85-98 կգ քաշային կարգեր): Մրցապայքարում Հայաստանը կներկայացնեն օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, Եվրոպայի առաջնություն ոսկե մեդալակիր Վարշամ Բորանյանը, Կարապետ Չալյանը և Արթուր Շահինյանը:

Ալեքսանյանը 98 կգ քաշայի կարգում կմրցի 1/16 եզրափակչում իրանցի Սեյեդմոստաֆա Սալեհիզադեհի հետ: Վարշամ Բորանյանը (71 կգ) պայքար ևս կմեկնարկի 1/16 եզրափակչից, որտեղ կմրցի Եգիպտոսի ներկայացուցիչ Իբրահիմ Մահմուդ Ղանեմի հետ։

Կարապետ Չալյանի 1/16 եզրափակչում (75 կգ) գորգ կմտնի կուբացի Յուրիսանդի Էրնանդեսի հետ:

Արթուր Շահինյանը (85 կգ) որակավորման փուլում կգոտեմարտի կորեացի Յու Պարկի հետ։

Ռուսաստանի հավաքականում տեղ է գտել նաև հայ ըմբիշ Ստեփան Մարիանյանը:

Վեցօրյա մրցաշարում կխաղարկվեն 24 մեդալներ. ութական ` հունահռոմեական, ազատ և կանանց կատեգորիաներում :

Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջին առաջնությունը անկացվել է 1904 թվականին Վիեննայում:

Նշենք, որ 2018 թվականի Աշխարհի գավաթը տեղի կունենա հոկտեմբերին ՝Բուդապեշտում:



loading...