Մարսելում մեքենան մխրճվել է ավտոբուսային երկու կանգառի մեջ


Մարսելում մեքենան մխրճվել է ավտոբուսային երկու կանգառի մեջ
Օգոստոս 21 17:48 2017

Ֆրանսիայի Մարսել քաղաքում մեքենան մխրճվել է երկու ավտոբուսային կանգառների մեջ, ինչի հետևանքով առնվազն մեկ մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է BFMTV հեռուստաալիքը։ Հաղորդվում է ևս մեկ վիրավորի մասին։

Հեռուստաալիքի հաղորդմամբ՝ դեպքի հետ կապված մեկ մարդ է ձերբակալվել։ Ոստիկանությունը կոչ է անում խուսափել միջադեպի վայրից։



loading...