Դամասկոսում հրաձգության ենթարկված հայ դիվանագետները չեն տուժել. Տիգրան Բալայան


Դամասկոսում հրաձգության ենթարկված հայ դիվանագետները չեն տուժել. Տիգրան Բալայան
Օգոստոս 21 10:36 2017

Միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող հայաստանյան պատվիրակությունը չի տուժել երեկվա հրաձգությունից:

Այս մասին հայտնել է ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ նշված ցուցահանդեսի վրա հարձակման հետևանքով մահացել էր 4 մարդ, 4-ն էլ վիրավորվել էր: Ցուցահանդեսին ներկա են եղել 43 երկրի ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ռուսաստանի, Չինաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ մեկտեղ Դամասկոսի: Միջազգային ցուցահանդեսին մասնակցում էր նաև Հայաստանը, որի տաղավարը ներկայացնում էր Սիրիայում ՀՀ դեսպանությունը` ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի և Սիրիա-հայկական գործարար խորհրդի հետ համագործակցությամբ։