ԱՄՆ-ում մեքենան թռչել է բացվող կամրջի վրայով (տեսանյութ)


ԱՄՆ-ում մեքենան թռչել է բացվող կամրջի վրայով  (տեսանյութ)
Օգոստոս 20 23:40 2017

ԱՄՆ-ում մեքենան թռչել է բացվող կամրջի վրայով: Դեպքը տեղի է ունեցել դեռևս օգոստոսի 1-ին, Նյու Ջերսիում։ Այս մասին հայտնում է AP գործակալությունը։

Հաղորդվում է, որ Թերենս Նեֆիսն ընտանիքի 3 անդամների հետ հանգստի մեկնելիս է եղել։ Նա ուշ է նկատել, որ կամուրջը սկսում է բացվել, կանգ առնել արդեն հնարավոր չէր, և նա որոշել է մեծ արագությամբ անցնել։

Ընտանիքի անդամներից ոչ ոք չի տուժել, փոքր-ինչ մեքենան է վնասվել։

Տեղի ունեցածի մեղավորը կամրջի օպերատորն է, ով որոշել է բացել կամուրջը՝ չկարողանալով ռադիոկապ հաստատել մոտեցող նավի հետ: Նրա խոսքով՝ լուսային ձայնանշանը միացել էր, դարպասները փակվել։ Նա կարծել է, որ կամրջի վրա մեքենա չի մնացել, սակայն չի կարողացել համոզվել կուրացնող արևի պատճառով։