Գերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է Իսպանիայում ձերբակալված գրողի ազատ արձակումը


Գերմանիայի ԱԳՆ-ը ողջունել է Իսպանիայում ձերբակալված գրողի ազատ արձակումը
Օգոստոս 20 22:27 2017

Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը ողջունել է ծագումով թուրք գերմանացի գրող Դողան Ահանլիի ազատ արձակումը, ով ձերբակալվել էր շաբաթ օրն Իսպանիայում, Անկարայի հայցով։

«Ուրախ եմ, որ Դողան Ահանլին կրկին ազատության մեջ է։ Վատ կլիներ, եթե Թուրքիան Եվրոպայի մյուս ծայրում էր կարողանար հասնել այն բանին, որպեսզի մարդիկ, ովքեր դեմ են հանդես գալիս նախագահ Էրդողանին, զրկվեն ազատությունից»,-ասվում է նախարարի հայտարարությունում։ Նրան արձակել են պայմանով, որ կմնա Մադրիդում։

Գաբրիելի խոսքով՝ Բեռլինում լիարժեք վստահում են իսպանական արդարադատությանը։

Գրողը ձերբակալվել էր Գրանադայում, որտեղ անցկացրել է արձակուրդը։ 1991 թվականից նա ապրում է Գերմանիայում։